Logo

Երևանյան 5 այգի, որտեղ կարելի է կտրվել աշխարհից

Հեղինակ
Ասպրամ Սարատիկյան
00:00 / 08.05.2020LIFETECH
Բացառիկ
depositphotos 2693490 stock photo beautiful park - Երևանյան 5 այգի, որտեղ կարելի է կտրվել աշխարհից

VNews Entertainment-ը  ձեզ է ներկայացնում Երևան քաղաքի այն այգիները որտեղ կարող եք ձեր ժամանցը հետաքրքիր կերպով կազմակերպել , ինչպես նաև, այդ այգիների մասին մենք կպատմենք մանրամասներ, որ շատերը չգիտեն։ Այս անգամ ձեր ուշադրությանը  կներկայացնենք հինգ այգի։

Եվ այսպես․

1․Երևան քաղաքի առաջին Սմարթ այգի․

Երևանի <<Սմարթ այգին>> Երևանի 2800 ամյակին ՝ Ռոմիկ, Վահե և Վիգեն Բադալյանների նվերն է։ Այն հիմնվել է  «Վահագն Բադալյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով: Սմարթ այգին նորություն է մեր իրականության մեջ, այնտեղ կա շախմատի և սքեյթբորդի հրապարակ՝ թեք հարթակներով, փոքրիկների համար նախատեսված խաղահրապարակ, բեմ՝ որ կարող է ծառայել ամենատարբեր միջոցառումների իրագործման համար․

Երևանում բացվեց առաջին Սմարթ այգին

Այգին լուսավորում են «խելացի» լամպերը, կա Wi-Fi, նստարանների մոտ և կանգառում՝  գաջեթների լիցքավորիչներ: Այս այգու ամենակարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ կառուցված է թեքահարթակներ սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար։

 

2 ․ Բուսաբանական այգին, նույն ինքը Բուսաբը երևանցիների ամենասիրելի վայրերից մեկն է ։ Խիտ ու փարթամ բուսականությունը թույլ կտա ձեզ լիարժեք հանգստանալ և վայելել թթվածինն իր ամբողջ օգտակարությամբ։

Երևանի բուսաբանական այգի, ArmAg (8).jpg

Այգին հիմնադրվել է 1935 թվականին անվանի գիտնականներ՝ Ա.Կ. Մաղաքյանի, Ա.Ա. Հախվերդովի և Ն.Վ. Միրզոևայի կողմից (տարածքը՝ 80 հա, 1100 բուսատեսակ)։ ՀՀ ԳԱԱ Բուսաբանության այգու տարածքում հողամասի տարբեր էքսպոզիցիոն մանրապուրակներում ներկայացված են բուսաբանաաշխարհագրական տեսանկյունից մի շարք հետաքրքիր տեսակներ, ինչպես նաև վայրի դեղատու, տնտեսապես արժեքավոր, գեղազարդ և բազմաթիվ այլ տեսակներ։ Բացի այդ, կոլեկցիոն հողամասում ներկայացված են Հայաստանի մշակովի բույսերի վայրի ցեղակիցների մոտ 200 տեսակ /30 ցեղից/` հատիկավորներ, հատիկաընդավորներ, բանջարաբույսեր, հատապտղայիններ, համեմունքային և այլն։

3․Նանսենի անվան այգի

Նանսենի այգին գտնվում է  Նոր Նորք համայնքի առաջին զանգվածի համանուն՝ Ֆրիտյոֆ Նանսենի անվան փողոցում։ Այգին առավել հայտնի է որպես Գայի արձանի այգի, կամ ՝ Մասիվի այգի անուններով։

Այդտեղ է գտնվում Նանսենի անվան թանգարանը, Սուրբ Աստվածածին եկեղեցին ինչպես նաև մի շարք հայտնի քանդակագործների ստեղծագործություններ։

800px %D4%B2%D5%A1%D5%B5%D6%80%D5%B8%D5%B6%2C %D5%86%D5%A1%D5%B6%D5%BD%D5%A5%D5%B6%D5%AB %D5%A1%D5%B5%D5%A3%D5%AB - Երևանյան 5 այգի, որտեղ կարելի է կտրվել աշխարհից

4․Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգին գտնվում է Գայի պողոտայի և Լվովյան փողոցի հատման տարածքում։

Այգին անվանակոչվել է Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անունով ։ Զբոսայգին կառուցվել է Երևանի համայնքային 2014 թվականի ծրագրերի և Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում։ Այգու մակերեսը կազմում է 5,64 հա։

Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգի ...

Այս այգու ստեղծման գաղափարի հիմքումընկած է Ճարտարապետաշինարարական համալսարանի ուսանողների նախաձեռնությունը։

5․ Լիոնի այգին կամ  Թոխմախի այգին հանրային զբոսայգի է  Էրեբունի վարչական շրջանում, այն  Զբաղեցնում է 17 հա տարածք։ Այստեղ է գտնվում Վարդավառ արհեստական լիճը, որի մակերեսը կազմում է 8 հա։

Լիոնի այգի (Երևան) - Wikiwand

Արհեստական լիճը ստեղծվել է դեռևս մ.թ.ա. 8-րդ դարում, հայոց արքա Արգիշտի Ա-ի օրոք։ Լճում կա հուշաքար, որտեղ նշված է, որ շուրջ 3 հազարամյակ առաջ Արգիշտի թագավորը կառուցել է այս լիճը և կոչել Արգիշտի ծով։ Նա այն կառուցել է Էրեբունի բերդաքաղաքը Հրազդան գետից հոսող և այստեղ կուտակվող ջրով ապահովելու համար։

6 հայտնի այգիներ Երևանում – Երևանս․․․

1578 թվականին լիճը վերանորոգվում է Երևանի կառավարիչ Մեհմեդ Թոխմախ խանի կողմից և անվանում Թոխմախի լիճ։ 1975-1985 թթ. լճի հատակը և եզրերը բետոնապատվել են։ Ստեղծվել է գեղեցիկ այգի։ Այդ ժամանակվանից լիճը սնուցվում է ստորգետնյա ջրերով։ Խորհրդային ժամանակաշրջանում լիճը անվանվեց կոմունիստական կուսակցության երիտասարդական թևի պատվին Կոմերիտմիության լիճ, 2000 թվականից՝ Վարդավառի լիճ։

 

 


fastnews-ads-banner