Logo

Եվրասիական զարգացման բանկը չի բացառում տոկոսադրույքի իջեցումը Հայաստանում

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
17:32 / 11.04.2023LIFETECH
null

Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանները չեն բացառում Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման հնարավորությունը։ Այդ մասին ասվում է ԵԱԶԲ «Մակրոտնտեսական զեկույցի» հերթական թողարկման մեջ։

«ՀՀ Կենտրոնական բանկը մարտի 14-ի նիստում պահպանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 10,75% մակարդակում։ Կարգավորիչը նշել է Հայաստանի տնտեսության վրա արտաքին գնային ճնշման թուլացումը, դրամի ամրապնդումը եւ դրամավարկային քաղաքականության խստացումը դեզինֆլյացիոն գործոնների թվում՝ միաժամանակ նշելով գնաճային ճնշման պահպանումը չկարգավորվող ծառայությունների հատվածում։

Հաշվի առնելով գների աճի կայուն դանդաղումը, սպառողական պահանջարկի աստիճանական կայունացումը, ինչպես նաեւ այն, որ գնաճը գտնվում է ՀՀ ԿԲ նպատակային միջակայքում, չենք բացառում վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման հնարավորությունը արդեն երկրորդ եռամսյակում», - նշում է զեկույցում:
 

fastnews-ads-banner