Facebook-ը գործարկել է Horizon Workrooms հավելվածի բետա տարբերակը, որը գործընկերներին հնարավորություն է տալիս հանդիպումներ կազմակերպել վիրտուալ իրականության մեջ: Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում: Անվճար ծառայությունը կարելի է ներբեռնել վիրտուալ իրականության Oculus Quest 2 համակարգում: Օգտագործողը կարող է միանալ VR հանդիպմանը՝ տեսազանգի միջոցով կամ ուղարկել իր վիրտուալ ավատարը:
Horizon Workrooms-ը հնարավորություն ունի օգտագործել վիրտուալ գրատախտակ, ինչպես նաև համակարգիչ: Հավելվածում հնարավորություն կա նաև ֆայլեր և հղումներ կիսել:
Բացի այդ, նոր ծառայությունը հագեցած է տարածական աուդիո գործառույթով: Սա նշանակում է, որ խոսնակի ձայնը կլսվի հենց այն սենյակի այն կետից, որտեղից խոսում է ավատարը: Horizon Workrooms-ը թույլ է տալիս նաև փոխել սենյակների դասավորությունը:
Վիրտուալ հանդիպմանը կարող է մասնակցել մինչև 16 մարդ: Եվս 34 օգտվող կարող է նրանց միանալ տեսազանգի միջոցով՝ առանց ականջակալի: Դուրս գալու համար պետք է օգտագործել գործընկերների հղումը, ինչպես Zoom-ում է:

