
Երկարատև համաճարակի համատեքստում առցանց հաղորդակցությունը սկսեց ավելի ու ավելի շատ տեղ զբաղեցնել մարդկանց կյանքում: Այս հաղորդակցության անվտանգությունը դարձել է բազմաթիվ մարդկանց միջև հաղորդակցման ընկերությունների հիմնաքարերից մեկը: Թվում էր, թե Facebook-ը պետք է լինի այս շարժման առաջատարը՝ հաշվի առնելով ընկերության օգտվողների բազան, սակայն ներկայումս ամենամեծ սոցիալական ցանցը դեռ հազիվ հասնում է իր մրցակիցներին:
Օրերս Facebook-ը հայտարարել էր, որ Messenger հավելվածում կատարվող ձայնային և տեսազանգերի ծայր առ ծայր կոդավորումը գործում է անմիջապես: Կա միայն մեկ նախազգուշացում. պետք է ընտրել «ակտիվացնել գաղտնագրումը», ինչը նշանակում է, որ ձեր զանգերը տեսականորեն խոցելի կլինեն տվյալների գաղտնալսման դեպքում, եթե չօգտագործեք այս նոր հնարավորությունը:
Նույն մոտեցումը Facebook-ն կիրառում է նաև Messenger-ի տեքստային զրույցների համար՝ դրանք անվանելով «Գաղտնի խոսակցություններ» և հնարավորինս շփոթեցնող դարձնելով դրանց ակտիվացումը: Քանի որ գաղտնագրումը լռելյայն միացված չէ, շատ Messenger-ի զրույցներ, հավանաբար, ավելի քիչ ապահով են, քան կարող էին լինել: Սա, ամենայն հավանականությամբ, կսպառնա նաև ձայնային և տեսազանգերին:
Բացի այդ, կոդավորված խոսակցությունները ստանում են հաղորդագրությունների անհետացման ընդլայնված տարբերակներ: Messenger-ն արդեն որոշ ժամանակ թույլ է տալիս օգտվողներին ջնջել հաղորդագրությունները 1 ժամ կամ 24 ժամ ընդմիջումներով: