Հուլիսի 21-27-ը միջազգային և տեղական բազմաթիվ ստարտափեր համախմբվել էին ամենամյա հերթական «Սևան Ստարտափ Սամմիթ 2024»-ի շուրջ։
Միջոցառումն իրենից ներկայացնում է ոչ ֆորմալ վրանային բիզնես ֆորում, որին մասնակցում են ավելի քան 150 ստարտափեր աշխարհի շուրջ 40 երկրներից։ Ֆորումը հնարավորություն է տալիս երիտասարդ ստարտափերներին, մենթորներին, ներդրումային կազմակերպությունների ներկայացուցիչներին և մյուս բոլոր այցելուներին ձեռք բերել միջազգային նոր կապեր, ծանոթություններ և փոխանակվել փորձով ու հմտություններով։ Fast Media-ն, հանդիսանալով Հայաստանում անցկացվող սպորտային տարատեսակ իրադարձությունների ամենավստահելի գործընկերն ու համակազմակերպիչը, ևս անմասն չի մնացել այս յուրօրինակ իրադարձությանը իր մասնակցությունն ունենալուց՝ որպես գործընկեր։

Մասնակցության նպատակներից մեկը նոր Fast TV հոսքային հեռարձակման հարթակի ներկայացումն ու ճանաչելիության բարձրացումն է տեխնոլոգիական աշխարհի ներկայացուցիչների և գործընկերների մոտ։ Հավելվածն իրենից ներկայացնում է բազմաբովանդակ հարթակ, որտեղ կարող ես գտել սպորտային էքսկլյուզիվ միաժամանակյա հեռարձակումներ, 700-ից ավելի տեղական և միջազգային ամենահայտնի ֆիլմեր, մուլտֆիլմեր, սեփական արտադրության նախագծեր, բազմալեզու հնչյունավորմամբ աուդիոհեքիաթներ և շատ ավելին։

Գործնական այս թոհուբոհից զատ Fast Media-ն ջանք չի խնայել ապահովել ֆորումի մասնակիցների ակտիվ ու անմոռանալի ժամանցը՝ ստեղծելով լողափնյա այնպիսի ակտիվություններ, ինչպիսիք են սթրիթբոլը, լողափնյա վոլեյբոլը, սեղանի ֆուտբոլը և ժամանցի այլ տարբերակներ։

Այս համարձակ ակտիվություններն իրականություն չէին դառնա առանց «Սթրիթբոլ Արմենիա»-ի և նրա համահիմնադիր Հայկ Ֆրիսթայլի, որը գնդակի տիրապետման իր ազատ ոճի շնորհիվ ոգեշնչման աղբյուր է բազմաթիվ ֆուտբոլասերների և ստարտափերների համար։





