Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում
16:45 / 27.03.2024• LIFETECH
Fastex -ը շարունակում է կրիպտո և Web3 ոլորտին նվիրված տեղեկատվական հանդիպումները ftNFT ֆիջիթալ սփեյսում, որտեղ մարտի 23-ին տեղի է ունեցել թվով արդեն 2-րդ հանդիպումը՝ միավորելով ոլորտի մի շարք մասնագետների հետաքրքիր քննարկումների շուրջ:
Հանդիպման հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին, կրիպտոարժույթները, ինչպես նաև բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը: Հանդիպման առաջին ելույթը Արտյոմ Հարությունյանինն էր, ով հանդիսանում է «Վեբ Երեք Զարգացման Հիմնադրամի» համահիմնադիրները: Արտյոմը ներկաներին մանրամասն ներկայացրել է ապակենտրոնացված հավելվածները (dApps)՝ խոսելով դրանց զարգացման ուղիների, կիրառության, առավելությունների մասին, ինչպես նաև կիսվել է ստատիստիկ տվյալներով և հայտնի հավելվածների գրանցած հաջողություններով:
«Firo» և «Skycryptor» ընկերությունների համահիմնադիր Արամ Ջիվանյանն իր հերթին անդրադարձավ բլոկչեյն տեխնոլոգիաներին և դրանց հիմքերին՝ մանրամասն ներկայացնելով, թե ինչպես կարող են բազմաթիվ ընկերություններ կամ անհատներ ունենալ հաջողակ բիզնես բլոկչեյնում:
Խոսնակների ելույթներին հաջորդեց ակտիվ պանելային քննարկումը, որին միացավ նաև Ֆասթեքսի Web3-ի ղեկավար Արմեն Չախոյանը: Քննարկման ընթացքում խոսնակների և ներկաների միջև ստեղծվեց իրական կրիպտո միջավայր, որտեղ ակտիվ կերպով քննարկվեցին ոլորտի բոլոր նորամուծությունները, մասնագետները կիսվեցին իրենց փորձով և տեսլականով: Այս անգամ մասնակիցների շարքում էին նաև ԵՊՀ Մաթեմատիկայի և Մեխանիկայի ֆակուլտետի Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի վարիչ, դոցենտ Կարինե Ավետիսյանը և սույն ֆակուլտետի ուսանողները, որոնք նույնպես հետաքրքիր հարցեր ուղղեցին խոսնակներին՝ ստանալով սպառիչ պատասխաններ:
Հանդիպումների շարունակական բնույթ են կրելու, և մենք լիահույս ենք, որ շատերի համար այս միջոցառումները կծառայեն որպես ուղեցույց՝ կերտելու իրենց նոր ու հետաքրքիր ճանապարհը Web3-ում:
Fastex-ի մասին
Fastex-ը արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որը իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր` առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը, Fastexverse վիտուալ 3D իրականությունը և իր NFT առևտրային հարթակը՝ ftNFT Marketplace-ը, ֆիջիթլ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին: