Logo

Fasttoken-ը մարտի 2-ից հասանելի կլինի BitMart հարթակում

13:37 / 02.03.2023LIFETECH
null

Ուրախ ենք տեղեկացնել, որ Fasttoken-ը կընդգրկվի BitMart կրիպտոարժույթի փոխանակման առաջատար հարթակում՝ մարտի 2-ից: FTN/USDT զույգը հասանելի կլինի օգտատերերին՝ ապահովելով կրիպտոարժույթ ստանալու նոր և առավել անվտանգ տարբերակներ:

BitMart հարթակում Fasttoken-ի ներկայությունը ևս մեկ անգամ խոսում է այս պրոդուկտի գրանցած հաջողությունների և արդեն իսկ սահմանած բարձր  նշաձողի մասին: BitMart-ում FTN-ի ներգրավվածությունը թույլ կտա կրիպտոէնտուզիաստներին օգտվել նոր և տպավորիչ հնարավորություններից՝ հարթակը դարձնելով  առավել գրավիչ:

«Շատ ոգևորված ենք BitMart-ի հետ համագործակցության համար, քանի որ մեր օգտատերերին ենք ներկայացնում կրիպտոարժույթի նոր տեսակ՝ FTN-ը», - նշեց Fasttoken-ի ղեկավար Արմեն Չախոյանը: «BitMart-ի հաստատուն և անվտանգ փոխանակման հարթակն իր  հարմարավետ ինտերֆեյսով և հնարավորություններով այս շրջանում կարևորագույն համագործակցություն է մեզ համար»,- ասաց նա։

BitMart-ն աշխատում է թափանցիկ և առաջարկում որակյալ ծառայություններ: Շնորհիվ իր մի շարք տեխնիկական առանձնահատկությունների՝ օգտագործման համար կրկնակի հարմարավետ է:

FTN-ի մուտքը BitMart հնարավորություն կտա կրիպտոսիրահարներին բացահայտել ոլորտի նորարարություններն ու դառնալ այս աշխարհի մի մասը:

FTN/USDT զույգը BitMart հարթակում հասանելի կլինի 2023-ի մարտի 2-ից: Հարթակի օգտատերերը կարող են օգտվել  FTN-ի մուտքագրման և կանխիկացման հնարավորությունիից կրիպտոզույգի թողարկումից անմիջապես հետո:

fastnews-ads-banner