Իտալական Fendi նորաձևության տունը թողարկել է տղամարդկանց համար նախատեսված պայուսակների նոր հավաքածուն՝ Fendiness, որի համար հատուկ վերանայվել է Baguette Messenger-ը և մշակվել քաղաքային ֆունկցիոնալ ուսապարկ։
Պայուսակները նախագծված են քաղաքային կյանքի դինամիկայով՝ կենտրոնանալով հարմարավետության վրա. ունեն լայն գոտի-ժապավեններ, էրգոնոմիկ ձևեր և հասանելի են մի քանի չափսով:
Ոչ մի ավելորդ զարդանախշ, բացարձակ մինիմալիզմ:
Fendiness հավաքածուն էկոլոգիապես մաքուր է. պայուսակներն ու ուսապարկերը պատրաստված են Econyl-ից՝ 100% վերամշակված նեյլոնից, օվկիանոսի թափոններից, հին ձկնորսական ցանցերից և տեխնիկական գործվածքների մնացորդներից:
Fendiness-ի տղամարդկանց պայուսակները կարող եք գնել ապրանքանիշի կայքում և խանութներում։
- 1