Fendi-ն վերաթողարկել է 1999 թվականի աշուն/ձմեռ հավաքածուի սեկվինով պայուսակը: Պայուսակի նոր տարբերակն արդեն կարելի էր տեսնել «Sex and the City»-ի շարունակության մեջ՝ «Եվ հենց այդպես»։ Քերին պայոուսակով հայտնվում է պրոմո-լուսանկարներում և շոուի երրորդ դրվագում, երբ մասնակցում է փոդքասթի գործընկեր Չե Դիասի ստենդ-ափ ելույթին՝ Սառա Ռամիրեսի կատարմամբ:
Պայուսակն արտադրված է սահմանափակ քանակությամբ և ներկայացված է Fendi-ի պաշտոնական կայքում։ Արժեքը 4.300 դոլար է: