Logo

Ֆինլանդիայում պայթեցրել են Tesla մեքենա՝ Իլոն Մասկի մանեկենով (տեսանյութ)

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 20.12.2021LIFETECH
tesla մեքենան պայթեցրել են Ֆինլանդիայում

Ֆինլանդիայում 2013 թվականի Tesla Model S-ի սեփականատերը որոշել է պայթեցնել իր մեքենան՝ իմանալով մարտկոցի փոխարինման արժեքի մասին, հաղորդում է Insideevs-ը:

Սեփականատիրոջ դժգոհությունը սկսվել է այն պահից, երբ մեքենայի վահանակի վրա որոշակի սխալներ են հայտնվել: Տեսլան հանձնելով սպասարկման կենտրոն՝ նա պարզել է, որ մեքենան հնարավոր չէ վերանորոգել առանց մարտկոցը փոխելու։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեքենան մոտ 8 տարեկան է, այն այլևս չունի երաշխիք, իսկ փոխարինումը կարժենա 20 հազար եվրո:

Մեքենայի սեփականատերը որոշել է պայթեցնել մեքենան՝ օգտագործելով 30 կգ դինամիտ և նկարահանել գործողությունները: Էլեկտրամոբիլի ներսում այդ պահին եղել է «Tesla»-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկի մանեկենը:


fastnews-ads-banner