Logo

Forvictory․am-քառալեզու տեղեկատվական կայք․ ճշգրիտ ինֆորմացիա՝ պատերազմական իրավիճակում

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 12.10.2020LIFETECH
Բացառիկ
banner 1 - Forvictory․am-քառալեզու տեղեկատվական կայք․ ճշգրիտ ինֆորմացիա՝ պատերազմական իրավիճակում

Արտակարգ իրավիճակներում, առաավել ևս պատերազմական՝ շատ կարևոր է դառնում ինֆորմացիայի ճշգրիտ տարածումն ու փոխանցումը , հետևաբար ստիպված ենք լինում փնտրել վստահելի աղբյուրներ, ինչը մեր օրերում այնքան էլ շատ չէ։ Սակայն , վերջերս ստեղծվեց մի հարթակ, որը հնարավորություն է ընձեռում այս պատերազմական իրավիճակում հստակ և ճիշտ կողմնորոշվել բոլոր նրանց ՝ ովքեր ունեն օգնության կարիք, կամ ովքեր ցանկանում են օգնություն ցուցաբերել, ինչպես նաև ապահովում է տարբեր իրավիճակների մասին ճշգրիտ տեղեկատվություն։

Խոսքը Forvictory․am  կայքի մասին է։Որպեսզի ավելի լավ հասկանանք  թե ի՞նչ է այն իրենից ներկայացնում՝ զրուցել ենք forvictory.am-ի  նախաձեռնող խմբի անդամ Անդրանիկ Սևոյանի հետ․

Ինպե՞ս որոշեցիք ստեղծել forvictory.am կայքը․

Ստեղծված իրավիճակում, երբ տեղեկության հոսքը բավականին մեծ էր, և բոլորս էլ այդ պահին ցանկանում էինք ինչ-որ բանով աջակցել բանակին, իսկ ահռելի տեղեկատվության մեջ փնտրտուքների ժամանակ հանգում էինք դժվարության, թե ո՞ր նախաձեռնությանունն է ավելի շտապ, կամ այդ պահին ակտուալ։ Ընկերներով քննարկեցինք և որոշեցինք ստեղծել մի հարթակ, որտեղ մեկ վայրում կարող ենք տեսնել այս օրերին տարածվող ամբողջ տեղեկատվությունը՝ դասակարգված։

 

 Առավել մանրամասն նկարագրեք կայքի առանձնահատկությունները․

forvictory.am-ը քառալեզու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով հարթակ է՝ կայք։ Կայքում ներկայացված է այս օրերին տարածվող անհրաժեշտ տեղեկությունը դասակարգված հետևյալ տեսակների՝ անհրաժեշտ իրերով կիսվել, արյուն հանձնել, գումարով աջակցել, հավաստի լուրեր տարածել։ Ինչպես նաև կայքում հասանելի է առցանց ռեժիմով այդ պահին իրականացվող նախաձեռնությունների վերաբերյալ տեղեկատվություն:

Կայքը գործարկելուց հետո արդյո՞ք արդարացվել են ձեր սպասելիքները․

Կարծում եմ այո, քանի որ forvictory.am կայքը եւ՛ Հայաստանում, ե՛ւ արտերկրում բնակվող մեր քաղաքացիների շրջանակում է հետաքրքրություն առաջացրել, ինչպես նաեւ օտարերկրյա քաղաքացիների շրջանակում, քանի որ այն բազմալեզու է՝ տեղադրված տեղեկատվությունը ակտուալ  է, իսկ գործարկելը բավականին դյուրին։

 

Ի՞նչ հնարավորություններ ունի forvictory.am-ը , և ինչպիսի՞ աղբյուրներից եք օգտվում տեղեկատվությունը ապահովելու համար․

Կայքն ունի բազմակողմ հնարավորություններ: Կցանկանայի առանձնացնել, այն, որ տեղեկատվությունը մինչ կայքում տեղադրելը պարտադիր ստուգվում է, օպերատիվ կերպով թարմացվում, ինչպես նաև տեղադրվում է միմիայն պաշտոնական հրապարակումները։

 

Ի՞նչ կարևոր հաջողություն եք գրանցել այս ընթացքում։

Համացանցում մեծ տարածում են գտել forvictory.am կայքում տեղադրված նյութերը և քաղաքացիների կողմից, որպես տեղեկատվության վստահելի աղբյուր հենց այս հարթակն է նշվում, ինչը այս պահին շատ կարևոր է։


fastnews-ads-banner