Ֆրանսիայի Տվյալների Գաղտնիության վերահսկման ծառայությունը տուգանել է Google-ին և Facebook-ին՝ cookies ֆայլերի օգտագործումը խախտելու համար։
Ծառայությունը նշում է, որ օգտատերերին անհրաժեշտ է ընդամենը մեկ սեղմում կատարել՝ facebook.com, youtube.com և google.fr կայքերում cookies ընդունելու համար։ Բայց առցանց թրեքերներից հրաժարվելը նույն հեշտությամբ չի կատարվի:
Այդ իսկ պատճառով Ֆրանսիայի Տվյալների Գաղտնիության վերահսկման ծառայությունը տուգանել է ընկերություններին։ Google-ը պետք է վճարի 150.000.000, իսկ Facebook-ը՝ 60.000.000 եվրո: 2 ընկերությունն էլ ունեն 3 ամիս ժամանակ՝ cookies ֆայլերի օգտագործումից հրաժարվելու և դրանց օգտագործման համաձայնեցման գործընթացը հեշտացնելու համար:
Եթե պահանջները չկատարվեն, Google-ը և Facebook-ը ստիպված կլինեն վճարել լրացուցիչ 100.000 եվրո յուրաքանչյուր օրվա համար։
Աղբյուրը՝ Reuters