Մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի կտավը Նյու Յորքի Sotheby’s աճուրդի տանը վաճառվել է ռեկորդային 34.9 մլն դոլարով (25 մլն ֆունտ ստեռլինգ): Դա լատինաամերիկյան արվեստի գործի համար աճուրդում վճարված ամենաբարձր գինն է:
Նախկինում ռեկորդը սահմանվել էր Դիեգո Ռիվերայի ստեղծագործությամբ, ում հետ Կալոն տասնամյակներ շարունակ բուռն սիրային հարաբերություններ ուներ։ Այն վաճառվել է 9.76 մլն դոլարով 2018 թվականին։
Կալոյի “Diego y Yo” կտավը նրա վերջին ինքնադիմանկարներից մեկն էր:
Ստեղծագործության մեջ պատկերված է արցունքոտ Կալոն ամուսնու՝ Ռիվերայի հետ՝ նկարված նրա աչքերի վերևում։
Երեքշաբթի օրը կայացած աճուրդում Sotheby’s-ն այն բնութագրել է որպես «Կալոյի ամենակարևոր գործերից մեկը, որը երբևէ աճուրդի է հանվել»: