Logo

Գրեմմին կարող է հետաձգվել

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 07.01.2022LIFETECH
Գրեմմին կարող է հետաձգվել

ԱՄՆ ձայնագրման ակադեմիան կարող է հետաձգել «Գրեմմի» 64-րդ մրցանակաբաշխությունը կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածման պատճառով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

2021 թվականին կազմակերպիչները տղափոխել էին մրցանակաբաշխության անկացման օրը։ Այն տեղի է ունեցել մարտի 15-ին։ Այդ տարի  «Տարվա ձայնագրություն» անվանակարգում հաղթող էր ճանաչվել Բիլլի Այլիշը՝ «Everything I want» երգի համար։ Երգչուհի Թեյլոր Սվիֆթը մրցանակի է արժանացել Folklore ալբոմի համար։ Ժյուրին հիփ-հոփ երգիչ H.E.R.-ի «I Can’t Breathe»-ն անվանել է տարվա երգ:

Ամեն դեպքում, արարողության կազմակերպիչները դեռ վերջնական որոշում չեն կայացրել։


fastnews-ads-banner