Gucci-ն The North Face-ի հետ թողարկել է իր երկրորդ հավաքածուն: Բրենդերը մշակել են ձմեռային բաճկոններ, դահուկային կոստյումներ, տրիկոտաժե սվիտերներ և ձմեռային զգեստապահարանի այլ անհրաժեշտ պարագաներ: Հաղորդում է Highsnobiety-ը:
Gucci-ի ֆիրմային ծաղկային նախշը զարդարում է զգեստներն ու սպորտային տաբատները: Որոշ մոդելներ ունեն տպագրություն՝ անտառի տեսքով: Յուրաքանչյուր կտորի վրա ամրացված են Gucci x The North Face-ի պատկերանշանները: Ալեսանդրո Միքելեն ոգեշնչվել է 1980-ականներին բնորոշ վառ գույներից, նեյլոնե գործվածքից և սպորտային էսթետիկայից:
Հավաքածուի լուքբուքը և տեսանյութը նկարահանել են երկվորյակ եղբայրներ Ջալան և Ջիբրիլ Դուրիմելները։ Լուսանկարներն արվել են Իսլանդիայի գեղատեսիլ բնապատկերների ֆոնին:



