Logo

Հանրային ծառայողները կարող են դիմել բնակարան ստանալու համար

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:15 / 03.04.2023Լուրեր
null

Մեկնարկել է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի երկրորդ փուլից օգտվել ցանկացողների դիմումների հավաքագրման փուլը:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեից հայտնել են, որ Երեւանի Գրիբոյեդովի փողոցի 48 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան եւ ավտոկայանատեղի գնելու ցանկություն ունեցող հանրային ծառայողները պետք է դիմում-հայտ ներկայացնեն իրենց գերատեսչության աշխատակազմ մինչեւ ապրիլի 11-ը: Իսկ գերատեսչությունները սահմանված կարգով կազմված տեղեկանքներն ու դիմում-հայտերը պետք է քաղաքաշինության կոմիտե ներկայացնեն մինչեւ ապրիլի 14-ը:

www.statemultiapartment.am հարթակում ստեղծվել է «Կոմիտաս պարկ» թաղամասի՝  երկրորդ փուլում ընդգրկված բազմաբնակարան շենքային համալիրի ինտերակտիվ քարտեզը՝ յուրաքանչյուր բնակարանի վերաբերյալ տվյալներով:

Հարցերի դեպքում բնակարան գնելու իրավունք ունեցող աշխատակիցները կարող են զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության բնակարանային ծրագրերի բաժին՝ 011 621 776 եւ 011 621 714 հեռախոսահամարներով:

Դիմում-հայտի ձեւը, ինչպես նաեւ տեղեկանքների ձեւերն ու վերջնաժամկետները սահմանող հրամանը տեղադրված են կոմիտեի պաշտոնական կայքի «Ծրագրեր» բաժնում:
 

fastnews-ads-banner