Logo

Հավելվածներ, որոնք ցանկալի է ջնջել iPhone-ից

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 25.10.2021Լրահոս
123 pic4 zoom 1500x1500 12630 - Հավելվածներ, որոնք ցանկալի է ջնջել iPhone-ից

Կիբերանվտանգության հետազոտողներ Թալալ Հաջ Բաքրին և Թոմի Միսկը iPhone-ի օգտատերերին խորհուրդ են տալիս սմարթֆոններից հեռացնել Facebook-ն ու Instagram-ը, հայտնում է Forbes-ը։

Նրանց կարծիքով, եթե օգտատերը նույնիսկ անջատի հավելվածներին հետևելը հեռախոսի կարգավորումներում, Facebook-ը դեռ կշարունակի գաջեթի տիրոջ մասին տեղեկություններ հավաքել պատկերների և IP հասցեների մետատվյալների միջոցով։

Բացի այդ, երկու հավելվածներն էլ օգտագործում են iPhone-ի արագացուցիչը՝ շարժումներին հետևելու համար: Այս տվյալների հիման վրա ընկերությունը կարող է հաշվարկել օգտատերերի պահվածքը որոշակի ժամերի, օրինակ՝ երբ սմարթֆոնի տերը ինչ-որ տեղ է գնում, և երբ նա հանգստանում է։ Բացի այդ, հավելվածները կարող են որոշել օգտատիրոջ գտնվելու վայրը՝ հիմնվելով արագացուցիչի տվյալների վրա:

Գործառույթն անջատել հնարավոր չէ: Ըստ հետազոտողների՝ տվյալների հավաքագրումը կանխելու միակ միջոցը հավելվածը ջնջելն է:


fastnews-ads-banner