Logo

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի հասույթն աճել է 4,2 տոկոսով

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:04 / 11.11.2022ԲԻԶՆԵՍ
null

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի հասույթն այս տարվա հունվարից մինչև սեպտեմբեր ժամանակահատվածում 113 միլիարդ 132 միլիոն դրամ է կազմել։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 4,2 տոկոսով ավելի է, տեղեկացնում է Վիճակագրական կոմիտեն: 

Միայն սեպտեմբերին ողջ ոլորտի հասույթը կազմել է 12 միլիարդ 949 միլիոն դրամ՝ 1,8 %-ով ավելի 2021-ի սեպտեմբերի համեմատությամբ։

Հեռահաղորդակցության ոլորտի մեջ ներառված են հեռուստա-ռադիոծրագրերի կազմման, հեռարձակման, մալուխային հեռուստատեսային համակարգերի սպասարկման և շահագործման, ինտերնետ, հեռախոսային (լարային), բջջային կապերի և այլ ծառայություններ։

fastnews-ads-banner