Logo

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Սալոնիկի Detrop ցուցահանդեսին

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
11:11 / 13.02.2023LIFETECH
null

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Սալոնիկի՝ Helexpo-ում կայանալիք Detrop ցուցահանդեսին, որը հանդիսանում է Հունաստանի՝ գինու մասնագիտացված ամենակարևոր իրադարձություններից մեկը։ Այդ մասին հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը: 

Ցուցահանդեսում «Quality Wines» ընկերությունը կներկայացնի ArArAt, Zorah, Karas, ArmΑs, Hin Areni, Oshin,  Orran,  Armenia Wine, Kilikia, Jermuk και Noyan ապրանքանիշները։

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Սալոնիկի Detrop ցուցահանդեսին

Ցուցահանդեսը տեղի կունենա փետրվարի 18-20-ը N8 կրպակի B30 տաղավարում։

Միևնույն ժամանակ, փետրվարի 19-ին, տեղական ժամանակով ժամը 18:00-ին, N15 տաղավարի գլխավոր բեմում տեղի կունենա Հայաստանի գինու պատմության հատուկ շնորհանդեսը։

fastnews-ads-banner