Logo

Հայաստանում տրանսֆերտների զուտ ներհոսքը 2022-ին ռեկորդային է եղել

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
17:36 / 31.01.2023LIFETECH
null

 Հայաստանում 2022 թվականին տրանսֆերտների մեծ ներհոսք է նկատվել, զուտ ներհոսքը եղել է ռեկորդային՝ 2.5 մլրդ դոլարի կարգի:

Այս մասին հրավիրած ասուլիսին հայտնել է  ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Զուտ ներհոսքը ռեկորդային էր՝ 2.5 մլրդ-ի կարգի գումար: Առաջին տեղում Ռուսաստանն է՝ 71 տոկոս, երկրորդ տեղում ԱՄՆ-ը»,- ասել է Գալստյանը:

fastnews-ads-banner