«Հայկական Ավիաուղիները» 2023 թվականի մարտից սկսում է իր թռիչքները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։
Ինչպես հայտնել են ավիաընկերությունից, մեկնարկային երթուղային ծրագիրը ներառում է Մոսկվա, Սամարա, Սոչի միջազգային ուղղությունները:
Թռիչքները նախատեսված են հարմարավետ Airbus A321 ինքնաթիռներով՝ 220 ուղեւորի համար նախատեսված նստատեղով։

Տոմսերի ամրագրումը հնարավոր է գործակալությունների միջոցով: Առաջիկայում վաճառքը հասանելի կլինի ավիափոխադրողի պաշտոնական կայքում:


