Logo

Հայկական ռեստորանը Forbes-ի 2021 թվականի 10 սիրված ռեստորանների ցանկում

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 24.12.2021LIFETECH
Ծաղկունք ռեստորան

Ծաղկունք ռեստորանը հայտնվել է Forbes-ի՝ 2021 թվականի 10 սիրված ռեստորաններնի ցանկում:

Forbes-ի ներկայացուցիչը պատմում է, որ հայտնվել է Հայաստանի մայրաքաղաքից մոտ մեկ ժամ հեռավորության վրա գտնվող այս գյուղում՝ ռեստորանի անձնակազմի և Noma-ի հիմնադիր խոհարար Մադս Ռեֆսլունդի համագործակցության յուրահատուկ միջոցառումը կազմակերպելու նպատակով: Խոհարարը պետք է բարելավեր տեղական խոհանոցն ու որ ամենակարևորն է,  ամրապնդեր Հայաստանի դիրքերը խոհարարական քարտեզի վրա:

Նախաճաշին շեֆ-խոհարար Սուսաննա Ղուկասյանը և իր թիմը պատրաստեցին թարմ և ապխտած պանիրներ, խոտաբույսեր, լավաշ, ձվով ուտեստներ, լազանյա, ավելուկ և ash reshteh՝ պարսկական լապշա ապուր կանաչիով, լոբիով և թթու մածունով։

Ցանկում նույնպես տեղ են գտել Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի հայտնի ռեստորաններ:

download 11 - Հայկական ռեստորանը Forbes-ի 2021 թվականի 10 սիրված ռեստորանների ցանկում

 


fastnews-ads-banner