Շարունակվող համաճարակը չի խանգարել աշխարհի 10 ամենահարուստ մարդկանց մեծացնել իրենց եկամուտները. Bloomberg Billionaire Index-ի համաձայն՝ նրանք 2021 թվականին վաստակել են 385 միլիարդ դոլար, իսկ դեկտեմբերի 31-ի դրությամբ նրանց ընդհանուր կարողությունը կազմել է 1.29 տրիլիոն դոլար:
2021 թվականի ամենահաջողակ միլիարդատերերի ցուցակը գլխավորում է 50-ամյա Իլոն Մասկը. նա վաստակել է 114 միլիարդ դոլար, կարողությունն աճել է մինչև 270 միլիարդ դոլար: Մեկ տարվա ընթացքում այն հատել է 300 միլիարդի շեմը:
Ամենահարուստ միլիարդատերերի վարկանիշի 2-րդ տեղում Amazon-ի նախկին գործադիր տնօրեն 57-ամյա Ջեֆ Բեզոսն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է LVMH կոնգլոմերատի 72-ամյա ղեկավար Բեռնարդ Առնոն։
2021 թվականի աշխարհի 10 ամենահարուստ միլիարդատերերի ցուցակը ստորև՝
4. Բիլ Գեյթս՝ 138 միլիարդ դոլար կարողություն, 6.39 միլիարդ դոլար շահույթ
5. Լարի Փեյջ – 128 միլիարդ դոլար կարողություն, 46 միլիարդ դոլար շահույթ
6. Մարկ Ցուկերբերգ – 125 միլիարդ դոլար կարողություն, 22 միլիարդ դոլար շահույթ
7. Սերգեյ Բրին – 124 միլիարդ դոլար կարողություն, 43.7 միլիարդ դոլար շահույթ
8. Սթիվ Բալմեր – 120 միլիարդ դոլար կարողություն, 39.3 միլիարդ դոլար շահույթ
9. Ուորեն Բաֆեթ – 109 միլիարդ դոլար կարողություն, 21.3 միլիարդ դոլար շահույթ
10. Լոուրենս «Լարի» Էլիսոն – 107 միլիարդ դոլար կարողություն, 27.5 միլիարդ դոլար շահույթ