Logo

Հայտնի են Samsung Galaxy A73 5G-ի տեխնիկական բնութագրերը (տեսանյութ)

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 18.11.2021LIFETECH
ac97e8e0e7334139b5d78f8ce44b5b7f - Հայտնի են Samsung Galaxy A73 5G-ի տեխնիկական բնութագրերը (տեսանյութ)

Galaxy A73 5G սմարթֆոնի բնութագրերով և որակյալ պատկերները հայտնվել են համացանցում: Նոր արտադրանքը շատ նման կլինի Galaxy A72 5G-ի ներկայիս սերնդին։ Սմարթֆոնը կունենա նույն դիզայնը, պլաստիկ կորպուսը և դիմացի տեսախցիկների համար անցք ունեցող հարթ էկրան։ Միակ տարբերությունն ականջակալների խցիկի բացակայությունն է և հիմնական տեսախցիկի մի փոքր կրճատված եզր:

Ի դեպ, տեսախցիկի վրա կտեղադրվի 4 սենսոր։ Հիմնական սենսորը կունենա 108 ՄԳ ISOCELL HM2 մոդուլ։ Դա կլինի A սերիայի առաջին սմարթֆոնն՝ այս լուծաչափի սենսորով։ Նոր արտադրանքին վերագրվում է նաև 5000 մԱ/ժ մարտկոց՝ 25 վտ արագ լիցքավորման աջակցությամբ, Qualcomm 700 սերիայի պրոցեսոր, IP67 ջրային պաշտպանություն, 8 ԳԲ օպերատիվ հիշողություն և 128/256 ԳԲ սկավառակ:

Սարքը շուկայում կհայտնվի 2022 թվականի առաջին կեսին։ Սմարթֆոնը տուփից դուրս կունենա One UI 4.0՝ հիմնված Android 12-ի վրա:


fastnews-ads-banner