Yeux1122 մականվամբ ինսայդերը հարավկորեական Naver պորտալում հրապարակել է iPhone 14 Pro-ի մակետի դիմային վահանակի լուսանկարները։
Հրապարակված պատկերները ցույց են տալիս երկու նոր կտրվածք, որոնք կփոխարինեն «չոլկային» iPhone 14 Pro-ում և 14 Pro Max-ում: Մեկում կտեղադրեն Face ID կենսաչափական սկաների սենսորները, մյուսում՝ դիմացի տեսախցիկը:

Ինֆորմացիայի արտահոսքի համաձայն՝ iPhone 14-ի շարքը, բացի տարբեր կտրվածքներից, կօգտագործի նաև երկու չիփեր: iPhone 14-ը և 14 Max-ը կստանան Apple A15 Bionic չիփը, որը տեղադրվել է նաև iPhone 13-ում, մինչդեռ iPhone 14 Pro-ն և 14 Pro Max-ը կստանան նոր A16: Ակնկալվում է, որ ֆլագմանները կհամալրվեն նոր տեսախցիկներով, իսկ հիմնական սենսորը կունենա 48 մեգապիքսել։
Ըստ լուրերի՝ iPhone 14-ի, Apple Watch Series 8-ի և այլ նոր արտադրանքների շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին:


