Հռոմի Ֆրանցիսկոս պապը «տեսանելի ապագայում» կհանդիպի Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով անձամբ պոնտիֆիկոսին։
Հաջորդ շաբաթ Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոն Ալֆեևը կհանդիպի Ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավարի հետ։ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն ասել է, որ իր հանդիպումը պատրիարք Կիրիլի հետ կարող է կայանալ Ֆինլանդիայում կամ Մոսկվայում։
«Ես միշտ պատրաստ եմ մեկնել Մոսկվա։ Եղբոր հետ շփվելու համար արձանագրություններ պետք չեն»,- ասել է պոնտիֆիկոսը:
Իլարիոնն իր հերթին մանրամասնել է, որ երկու եկեղեցիների ղեկավարների հանդիպման ո՛չ վայրը, ո՛չ էլ ամսաթիվը դեռ որոշված չէ։ Նա հավելել է, որ Հռոմի պապի այցը Մոսկվա դեռ չի քննարկվել:
Ֆրանցիսկոս պապը և պատրիարք Կիրիլը հանդիպել են միայն մեկ անգամ՝ 2016 թվականին Հավանայում։ Այն Հռոմի կաթոլիկ եկեղեցու և Ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավարների առաջին հանդիպումն էր 1054 թվականից հետո, երբ քրիստոնեական եկեղեցին բաժանվեց կաթոլիկների և ուղղափառների:

