Logo

Hyundai-ն և Kia-ն ակնկալում են, որ 2022 թվականին կունենան մեքենաների վաճառքի աճ

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 07.01.2022LIFETECH
Hyundai և Kia

Հարավկորեական Hyundai Motor-ը և դուստր ձեռնարկությունը Kia Corp-ն կանխատեսում են, որ 2022 թվականին իրենց համախառն համաշխարհային վաճառքները կաճեն 12.1 տոկոսով, չնայած այն փաստին, որ անցյալ տարվա վաճառքները չիպերի համաշխարհային պակասի պատճառով զիջել են նպատակային ցուցանիշը:

Ընկերությունները 2021 թվականին վաճառել են 6.67 միլիոն ավտոմեքենա (մոտ 3.7 տոկոսով պակաս): Հիմնականում մատակարարման խնդիրներն ու ներառյալ չիպերի պակասը հանգեցրել են մեքենաների առաքումների կրճատմանը:

Ընկերությունները նպատակ ունեն այս տարում իրականացնել 7.47 միլիոն ավտոմեքենայի համաշխարհային վաճառք:

«2022 թվականին Hyundai Motor-ը նախատեսում է ընդլայնել իր շուկայական մասնաբաժինը և բարելավել շահութաբերությունը չիպերի առաջարկն ու պահանջարկը կայունացնելու, մեքենաների արտադրության ժամանակացույցը կարգավորելու, էլեկտրական մեքենաների շարքն ուժեղացնելու և վաճառքից շահույթն ու վնասը օպտիմալացնելու ջանքերով», – ասվում է Hyundai Motor-ի հայտարարության մեջ։

Վերլուծաբանները կարծում են, որ այս տարվա նպատակը խելամիտ է թվում:

Աղբյուրը՝ euronews


fastnews-ads-banner