Աշխարհի առաջին էլեկտրական մեքենան, որն օգտագործում է մարտկոցների անլար լիցքավորման տեխնոլոգիա, կլինի Hyundai-ի Genesis ապրանքանիշը: Նոր տեխնոլոգիան ինտեգրվելու է Hyundai Genesis GV60 էլեկտրական քրոսովերի մեջ և օգտագործելու է սմարթֆոնների մեջ կիրառվող WiTricit անլար լիցքավորման սկզբունքը:
Էլեկտրաէներգիա արտադրելու համար Genesis GV60-ը պետք է կայանված լինի փոքրիկ գորգի վրա, որը միանում է ցանցին: YouTube-ի տեսանյութը ցույց է տալիս WiTricit անլար/անհպում/ լիցքավորման տեխնիկական պարամետրերն`օգտագործելով մագնիսական ռեզոնանսային էֆեկտը:
Ըստ մշակողների՝ մեքենայի մարտկոցի լիարժեք լիցքավորումը կպահանջի ընդամենը 6 ժամ, մինչդեռ ստանդարտ էլեկտրական վարդակից այն լիցքավորելու համար կպահանջվի 10 ժամ: Անլար լիցքավորման կայանի արդյունավետությունը կլինի 91% -ից 93% -ի սահմաններում: Genesis GV60 ապագա մոդելներում անլար լիցքավորման տեխնոլոգիայի աջակցությունը կարող է իրականացվել որպես լրացուցիչ տարբերակ ոչ միայն քրոսովերի, այլև E-GMP հարթակում արտադրվող բոլոր էլեկտրական մեքենաների համար:

