Twitter-ի ղեկավար Իլոն Մասկը սոցցանցի իր էջում հայտարարել է կայքի մի քանի նոր հնարավորությունների, այդ թվում՝ երկար գրառումների մեկնարկի և ինտերֆեյսի լայնածավալ թարմացման մասին։
Առաջին թարմացումը կլինի առաջարկվող գրառումների ներդիրից վերահսկվող պրոֆիլների հրապարակումներ տեղափոխվելու գործառույթի ներդրումը`ձախ և աջ սվայփերով: Այն հասանելի կլինի մեկ շաբաթվա ընթացքում:
Հունվարի երկրորդ կեսին սոցցանցում կհայտնվի էջանիշի կոճակ, իսկ փետրվարի առաջին օրերին հասանելի կդառնան «երկար թվիթերը»։
Մասկը նաև հայտարարել է Twitter-ի ինտերֆեյսի զանգվածային թարմացման «առաջին մասի» մասին: Այդ թարմացման մանրամասները դեռևս բացահայտված չեն:


