Logo

Իլոն Մասկը հայտարարել է, որ վճարելու է 11 միլիարդ դոլար հարկ

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 21.12.2021LIFETECH
որքան հարկ է վճարելու 2021 թ Իլոն Մասկը

Ձեռներեց և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը թվիթերում գրել է, թե որքան հարկ է վճարելու 2021 թվականին։

«Բոլոր հետաքրքրասերների համար. այս տարի ես կվճարեմ ավելի քան 11 միլիարդ դոլար հարկ»,-ասել է Մասկը սոցցանցի ընթերցողներին։

Մասկը հավելել է, որ այս տարի դառնալու է ԱՄՆ-ի ամենախոշոր հարկատուն երկրի պատմության մեջ։

Ավելի վաղ Time ամսագիրը Մասկին «Տարվա մարդ» էր ճանաչել, որն ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ ձեռնարկատիրոջ «մատի շարժումով» ֆոնդային շուկան կարող է և՛ թռիչք կատարել, և՛ փլուզվել։

Time-ը կարծում է, որ 2021 թվականն իսկապես բեկումնային տարի էր Մասկի համար։ Դա պայմանավորված է նրանով, որ SpaceX-ը ՆԱՍԱ-ի հետ բացառիկ պայմանագիր է շահել՝ ամերիկացի տիեզերագնացներին Լուսին ուղարկելու համար: Մասկը ոչ պակաս հավակնոտ ծրագրեր ունի Tesla էլեկտրական մեքենաների արտադրության հետ կապված։

 


fastnews-ads-banner