Logo

Իլոն Մասկը ներկայացրել է Tesla-ի «կիբեր սուլիչը»

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 02.12.2021LIFETECH
6b741ae41f15ea4944f01ccab4bc1612 ce 1131x706x81x287 cropped 960x600 - Իլոն Մասկը ներկայացրել է Tesla-ի «կիբեր սուլիչը»

Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը ներկայացրել է Tesla-ի նոր արտադրանքը՝ «կիբեր սուլիչ»:

«Սուլիր Tesla-ին»,- գրել է նա թվիթերում և կցել արտադրանքի հղումը։

«Մի’ գնեք Apple-ի մաքրող կտոր, ավելի լավ է գնեք մեր սուլիչը», – ավելացրել է Մասկը:

Սուլիչը պատրաստված է Cybertruck ընկերության էլեկտրական մեքենայի կոնցեպտով։ Tesla-ի էջում ապրանքը նկարագրված է որպես «պրեմիում կոլեկցիոներ՝ պատրաստված փայլեցված չժանգոտվող պողպատից»։ «Cyberswhistle»-ն արժե 50 դոլար:

 

 


fastnews-ads-banner