Իլոն Մասկը խոստացել է դատի տալ Twitter-ի աշխատակիցներին, եթե նրանք ընկերության մասին գաղտնի տեղեկատվություն հայտնեն մամուլին: Սոցցանցի նոր սեփականատերն իր բոլոր աշխատակիցներին փաստաթուղթ է ուղարկել, որը նրանք պարտավոր են ստորագրել՝ դրանով իսկ համաձայնելով նոր կանոններին, հայտնում է The Verge պորտալը։
Առաջինը նոր պահանջի մասին իմացավ Platformer-ի խմբագիր Զոի Շիֆերը: «Եթե դուք կոպտորեն և միտումնավոր խախտում եք չբացահայտման պայմանագիրը, որը ստորագրել եք աշխատանքի համար դիմելու ժամանակ, դուք ընդունում եք ամբողջ պատասխանատվությունը օրենքի ուժով, և Twitter-ն անմիջապես կպահանջի վնասի փոխհատուցում»,- աշխատողներին ուղղված նամակն իր Twitter-ում մեջբերում է Շիֆերը։
Շիֆերի խոսքով՝ Մասկը հասկանում է, որ «պատահական սխալներն ընդունելի են»։ Խոսքն այն իրավիճակների մասին է, երբ աշխատակիցը միտումնավոր ինչ-որ տվյալներ է ուղարկել լրատվամիջոցին՝ ընկերությանը վնաս հասցնելու հստակ նպատակով։ Այս դեպքում նա «ստանում է այն, ինչին արժանի է»։


