Logo

Ինչպե՞ս հասկանալ որ ձմերուկից թունավորվել եք

Հեղինակ
Ասպրամ Սարատիկյան
00:00 / 16.06.2020LIFETECH
unnamed - Ինչպե՞ս հասկանալ որ ձմերուկից թունավորվել եք

Հյութալի եւ ախորժալի այս պտուղը կարող է թունավորման պատճառ դառնալ, թեպետ այն հատկապես ամռանը անպակաս է մեր սեղաններից։

Ձմերուկը, բացի օգտակար նյութերից, կարող է պարունակել նաեւ նիտրատներ, ինչն էլ հենց կաորղ է հանգեցնել թունավորման:

Ձմերուկից թունավորան ախտանշանները կարող են հայտնվել ինչպես ուտելուց 1-2 ժամ անց, այնպես էլ 1-2 օր անց: Դա կախված է անհատից եւ նրա դիմադրողականությունից: Իսկ թունավորման ախտանշաններն են՝

  • բարձր ջերմություն
  • թուլություն
  • գլխացավ
  • ցավեր որովայնի շրջանում
  • սրտխառնոց, փսխում

Առողջ մարդու համար ձմերուկի նորմալ չափաբաժինն է օրական 0,5 կգ-ը, որը ցանկալի է միանգամից չուտել, այլ բաժանել մասերի: Հիշեք, որ ձմերուկի չարաշահումը կարող է վատ անդրադառնալ այն մարդկանց վրա, որոնք ունեն միզաքարային հիվանդություն, միզարձակման խնդիրներ, շագանակագեղձի ադենոմա եւ այլն:

Ցանկալի է չչարաշահել ձմերուկը նաեւ այն մարդկանց, որոնք ունեն սրտի հետ կապված խնդիրներ՝ ուղեկցված այտուցներով եւ հեղուկի կուտակմամբ, ինչպես նաեւ աղեստամոքսային տրակտի խանգարումների դեպքում:

Ռիսկերից խուսափելու համար խորհուրդ չի տրվում ձմերուկ տալ մինչեւ 2 տարեկան երեխաներին:


fastnews-ads-banner