Երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը մասնակցել է The New York Times-ի նկարահանումներին, որոնք համընկնում են նրա մասնակցությամբ նոր՝ «Marry Me» ֆիլմի թողարկման հետ։
Ֆոտոշարքը տեղի է ունեցել Ջեյ Լոյի տանը՝ Լոս Անջելեսում, Սուրբ Ծննդից մեկ շաբաթ առաջ։ Երգչուհին փորձել է վարդագույն օվերսայզ բաճկոն, սպիտակ կիսաթափանցիկ կոստյում և բացվածքներով զգեստ։
The New York Times-ին տված հարցազրույցում դերասանուհին խոստովանել է, որ «Marry Me» ֆիլմը նման է իր անձնական կյանքին։ Ըստ ֆիլմի սյուժեի՝ հերոսուհի Լոպեսին հարսանիքի ժամանակ լքում է սիրելին, և նա վրեժ լուծելու նպատակով պատահական անծանոթ փեսացու է գտնում։