Այն Յուպիտերից մի քանի անգամ մեծ է, բայց Երկրից երիտասարդ է։
«Ջեյմս Ուեբ» աստղադիտակն իր պատմության մեջ առաջին անգամ լուսանկարել է էկզոմոլորակ՝ տիեզերական օբյեկտ մեր արեգակնային համակարգից դուրս: Նկարում պատկերված է HIP 65426b անվամբ գազային հսկան:
Այն հեռավոր մոլորակ է՝ առանց քարքարոտ մակերեսի։ Առաջին անգամ աստղագետները դրա գոյության մասին իմացել են 2017-ին։ Ըստ մասնագետների՝ այն Յուպիտերից 6-12 անգամ մեծ է և Երկրի համեմատ բավականին երիտասարդ է՝ մոտ 15-20 միլիոն տարեկան, իսկ Երկրի տարիքը 4,5 միլիարդ է։
«Ջեյմս Ուեբի» նկարները ցույց են տալիս հսկային տարբեր ինֆրակարմիր տիրույթներում: Պատկերներում աստղանիշով նշված է մայր աստղի գտնվելու վայրը, որից մոլորակը100 անգամ ավելի հեռու, քան Երկիրն Արեգակից:
Աստղագետների կարծիքով՝ նման հսկաները մեծ հետաքրքրություն են ներկայացնում գիտնականների համար։ Այս օբյեկտները սովորաբար շատ պայծառ են, և համեմատաբար հեշտ է նրանց դիտարկելը: Բացի այդ, նման տիեզերական մարմինների շնորհիվ մասնագետները հնարավորություն ունեն համալրելու գիտելիքներն այլ համակարգերում մոլորակների վերափոխման մասին։