Ամերիկացի սուպերմոդել Ջիջի Հադիդը հայտարարել է, որ թողարկում է հագուստի սեփական հավաքածուն։ Այդ մասին հաղորդում է People-ը։
27-ամյա մոդելն իր Instagram-ի հետևորդներին ցույց է տվել, թե ինչպես է աշխատում Guest in Residence-ի՝ տրիկոտաժի սեփական շարքը ստեղծելու ուղղությամբ։
«Սիրով աշխատում եմ ինչ-որ բանի համար»,- մակագրել է Հադիդը լուսանկարը, որում քաշեմիրի գործվածքի նմուշներ է ընտրում:

Իր էջի պրոֆիլում մոդելը նոր ռեգալի է ավելացրել՝ «@guestinresidence-ի հիմնադիր, կրեատիվ տնօրեն»։
Գրառման մեկնաբանություններում նշումներ են արել մոդելի հայտնի ընկերուհիները։ Մոդել Հեյլի Բիբերն աջակցել է Հադիդի նոր նախաձեռնությունը` գրելով. «Շատ ուրախ եմ դրա համար»: Նրան միացել է Ջիջիի քույրը՝ Բելլան, որը հավելել է «Այն, ինչին մենք բոլորս սպասում էինք»։
Սա Ջիջի Հադիդի առաջին փորձը չէ որպես դիզայներ։ 2022 թվականի ապրիլին մոդելը մանկության ընկերուհու՝ Ֆրանչեսկա Այելոյի հետ մասնակցել է Frankies Bikinis ապրանքանիշի՝ մայրերի և երեխաների համար նախատեսված լողազգեստների հավաքածուի ստեղծմանը։


