Մայիսի 9-ը եռատոն է ամոբղջ հայ ժողովրդի համար: Այս օրը նշվում են Հայրենական պատերազմում Խորհրդային Միության հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձերը: Մայիսյան այս հաղթանակը ֆաշիզմի և բռնության դեմ անջնջելի հետք է թողել Խորհրդային միության ժողովրդի պատմության մեջ։
Խորհդային միության բոլոր երկրներում այս օրը տոնվում է մեծ շուքով, սակայն այն առանձնահատուկ է նշվում Ռուսաստանում, Մոսկվայի Կարմիր հրապարակում հանդես են բերվում պատերազմի մասնակից ամբողջ հզոր ռազմատեխնիկան։
VNews Entertainment-ը ներկայացնում է Խորհդային միության ամենահայտնի ռազմատեխնիկայից մի քանիսը․
Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենահզոր զենքերից մեկը հռչակավոր «Կատուշա»-ն էր. ԲՄ-13 ռեակտիվ հրետանային համակարգը: 1944-ին Կատյուշայի հիման վրա ստեղծվում է նոր զինատեսակ, որը կոչվում է «Անդրյուշա» (ԲՄ 31-12),որից հետո ՝ստեղծվեց Վանյուշան, իսկ արդեն 1963-ից սկսեց շահագործվել ԲՄ-21 Գրադ հրթիռային համակարգը։ Այն մինչ օրս մեծ քանակով արտադրվում է և մեծ ծավալներով արտահանվում։ Այս համակարգերը ներկայումս շահագործվում են ավելի քան 60 երկրների զինված ուժերում։
ԲՄ-31-12 «Անդրյուշա»
ԲՄ «Վանյուշա»
ԲՄ-21 «Գրադ»


