Logo

ԿԲ-ն հայտարարել է թղթադրամների եւ մետաղադրամների նմուշներ գնելու մասին

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:27 / 03.02.2023LIFETECH
null

ՀՀ կենտրոնական բանկը հայտարարել է, որ իր դրամագիտական հավաքածուն համալրելու նպատակով ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից կգնի դրամանիշեր (թղթադրամներ/մետաղադրամներ) եւ ֆինանսական փաստաթղթեր, որոնք տարբեր ժամանակահատվածներում շրջանառության մեջ են եղել պատմական Հայաստանի տարածքում:

Նշվում է, որ ԿԲ-ն կգնի միայն այն դրամանիշերը եւ ֆինանսական փաստաթղթերը, որոնք ունեն բարձր աստիճանի պահպանվածություն եւ անհրաժեշտ են ՀՀ կենտրոնական բանկի դրամագիտական հավաքածուն համալրելու համար:

Դրամանիշերի եւ ֆինանսական փաստաթղթերի գնման նպատակով ՀՀ կենտրոնական բանկում ստեղծված է մասնագիտացված հանձնաժողով, որն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակում (Վազգեն Սարգսյան 6 հասցեով)։

Հանձնաժողովին դրամանիշերը եւ ֆինանսական փաստաթղթերը ներկայացնելու համար անհրաժեշտ է առաջարկվող նյութերի բարձր որակի լուսանկարները ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել 010-592592 (ներքին՝ 0665) հեռախոսահամարով։

fastnews-ads-banner