Engadget. խելացի ժամացույց Pixel Watch-ը ստացել է սեփականատիրոջ ընկնելը հայտնաբերելու գործառույթ։
Google-ը հայտարարել է, որ Pixel Watch խելացի ժամացույցն ունի գաջեթի տիրոջ ընկնելը հայտնաբերելու ֆունկցիա։ Ինչպես նշում է Engadget-ը, սարքն այդ նպատակով օգտագործում է շարժման սենսորներ ու ալգորիթմներ։
Ինչպես Apple Watch-ի համանուն գործառույթը, որը գործարկվել է 2018 թվականին, Google-ի գաջեթն օգտատիրոջը ցույց կտա էկրանին, որ գրանցել է նրա ընկնելը և կառաջարկի շտապ օգնության ծառայություններ զանգահարել:
Google-ը պնդում է, որ Pixel Watch-ը պատահաբար չի զանգի շտապ օգնության ծառայություններ, եթե, ասենք, ընկնեք ձմեռային սպորտով զբաղվելիս։
«Եթե Pixel Watch-ը հայտնաբերի հնարավոր անկում և մոտ 30 վայրկյան ոչ մի շարժում տեղի չունենա, այն կթրթռա, կհնչեցնի տագնապ և էկրանին կցուցադրի հաղորդագրություն, որը հուշում է ձեզ՝ արդյոք անհրաժե՞շտ է օգնություն, թե՞ ամեն ինչ կարգին է»,- ասվում է հոդվածում:
Այն դեպքում, երբ օգտատերը չի արձագանքի ահազանգին, ձայնը կշարունակվի մոտ մեկ րոպե և վերջին վայրկյաններին ավելի կուժեղանա։ Միայն դրանից հետո Pixel Watch-ը կկանչի շտապ օգնության ծառայություններ:


