Logo

Կորոնավիրուսի համավարակը կարող է ավարտվել 2022 թվականին. Բիլ Գեյթս

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 22.12.2021LIFETECH
Բիլ Գեյթս

Կորոնավիրուսի համավարակը կարող է ավարտվել 2022 թվականին, եւ այդ հարցում մարդկությանը կօգնի նոր՝ Օմիկրոն շտամը։ Իր թվիթերյան էջում նման կարծիք է հայտնել Microsoft ընկերության հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը։

«Օմիկրոնն այնքան արագ է տարածվում, որ երբ այն դառնում է գերիշխող տեսակ ինչ-որ երկրում, վարակման ալիքը տեւում է երեք ամսից քիչ: Այդ երեք ամիսը կարող է բարդ լինել, բայց ես հավատում եմ, որ եթե ճիշտ քայլեր ձեռնարկվեն, ապա համավարակը կարող է ավարտվել արդեն 2022 թվականին»,- գրել է Գեյթսը։

Միեւնույն ժամանակ, նա հայտարարել է, որ կորոնավիրուսի նոր տեսակին պետք է լուրջ վերաբերվել, քանի որ մինչ այսօր անհայտ է՝ որքան ծանր ախտանշանների է այն հանգեցնում։
«Նույնիսկ եթե այն կիսով չափ լուրջ տեսակ է, որքան Դելտան, ապա դա կլինի ամենավատ ալիքը, որ երբեւէ տեսել ենք, քանի որ այն շատ վարակիչ է», – կանխատեսել է միլիարդատերը:

Ի վերջո, Գեյթսը կոչ է արել մարդկանց պատվաստվել կորոնավիրուսի դեմ, դնել դիմակ, խուսափել մեծ բազմությունից եւ հոգ տանել միմյանց մասին:


fastnews-ads-banner