Սմարթֆոնների շուկան այսօր պարզապես հսկայական է, և նույնիսկ ոչ մեծ գումարով կարելի է լավ և հուսալի հեռախոս գնել:Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի լավ սմարթֆոններ, որոնք կարելի է գնել մոտ 100 դոլարով:
Redmi 12C
Redmi 12C-ն՝ 3 ԳԲ օպերատիվ և 64 ԳԲ ներկառուցված հիշողությամբ, այսօր շուկայում առկա ամենաբյուջետային, բայց բավականին հուսալի սմարթֆոններից է: Այն ունի MediaTek Helio G85 չիպսեթ, 6,71 դյույմանոց HD+ IPS էկրան, 50 ՄՊ հիմնական տեսախցիկ՝ խորության սենսորով և 5 ՄՊ սելֆի տեսախցիկ։
Մարտկոցի հզորությունը 5000 մԱ/ժ է, ունի 10 Վտ լիցքավորման աջակցություն և սնուցվում է Micro-USB միակցիչով: Սմարթֆոնի հետևի հատվածում տեղադրված է նաև մատնահետքի սկաներ և NFC մոդուլ: Redmi 12C-ի բազային տարբերակը կարելի է գնել մոտ 96 դոլարով:
Infinix Hot 30i
Infinix Hot 30i-ն կարելի է գնել մոտ 98 դոլարով, ընդորում՝ 4/128 ԳԲ մոդիֆիկացիայով: Սարքը հագեցած է 6,56 դյույմանոց HD+ IPS էկրանով՝ 90 Հց թարմացման հաճախականությամբ և Unisoc Tiger T606 չիպով։ Տեսախցիկն ունի 13 ՄՊ հիմնական սենսոր և 8 ՄՊ սելֆիի մոդուլ։
5000 մԱ/ժ հզորությամբ մարտկոցը լիցքավորվում է USB-C պորտի միջոցով։ Անհպում վճարումների համար կա նաև NFC:
Realme С33
Realme C33-ի 4/64 ԳԲ մոդիֆիկացիայի համար հարկ կլինի վճարել մի փոքր ավելի, քան առաջին երկու սարքերի համար՝ մոտ 110 դոլար: Սմարթֆոնը հագեցած է Unisoc Tiger T612 չիպով, 6,5 դյույմանոց HD + IPS էկրանով և 50 ՄՊ տեսախցիկով, որը նաև ունի խորության սենսոր։
Առկա է նաև մատնահետքի սկաներ, NFC մոդուլ և 5000 մԱ/ժ մարտկոց՝ 10 Վտ հզորությամբ լիցքավորիչով՝ Micro-USB միակցիչով։