Լոնդոնի մետաղների բորսայի օգոստոսի 18-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինը նվազել է 1.79%-ով և կազմել 2571.50 դոլար, պղնձի գինը նվազել է 2.15%-ով և կազմել 9168.50 դոլար, կապարի գինը նվազել է 0.22%-ով և կազմել 2308.00 դոլար, նիկելի գինը նվազել է 2.33%-ով և կազմել 19012.00 դոլար, անագի գինը նվազել է 1.09%-ով և կազմել 35455.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.61%-ով և կազմել 2994.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.36%-ով և կազմել 42770.00 դոլար, կոբալտի գինն աճել է 0.24%-ով և կազմել 52300.00 դոլար:
Գների չափման միավորը տոննան է

