Մահացել է ամերիկյան Vogue ամսագրի նախկին կրեատիվ տնօրեն Անդրե Լեոն Թալլին: Նա 73 տարեկան էր։ Մահվան պատճառները չեն նշվում։
Իր կարիերայի ընթացքում Թալլին հասցրել է աշխատել այնպիսի հրատարակություններում, ինչպիսիք են Women's Wear Daily-ն և W Magazine-ը, եղել է New York Times-ի հեղինակներից, իսկ 1983-ին միացել է Vogue-ին որպես խմբագիր, այնուհետև տարբեր պաշտոններ՝ մինչև ստեղծագործական տնօրեն: Նրա ազդեցության շնորհիվ ամսագիրը սկսել է նկարահանել ավելի շատ սևամորթ մոդելների:
2013-2014 թվականներին Անդրե Լեոն Թալլին աշխատել է՝ որպես Numéro Russia ամսագրի գլխավոր խմբագիր։ 2017 թվականին թողարկվել է «Ավետարանն ըստ Անդրեի» վավերագրական ֆիլմը, որն ամբողջությամբ նվիրված է Թալլիին և նրա ազդեցությանը նորաձևության լրագրության վրա։