Ըստ ՀՀ կառավարության տարածած մամուլի հաղորդագրության՝ ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից օրերս կատարված կրկնակի ստուգայցի ժամանակ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մանկապարտեզում արձանագրվել էին պարետի կողմից սահմանված նորմերի մի շարք խախտումներ:
«Այն է ՝երեխաներն ապահովված չեն եղել ձեռքերի լվացման հոսող տաք ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներ չեն եղել, օգտագործվել է վնասված էմալով սպասք, խոհանոցում առկա չեն եղել բռնակներով մետաղյա ցանցեր, սպասքի պարզաջրման համար 3 բաժնից բաղկացած ավազան, ցնցուղի ծայրադիրով ճկուն ռետինե խողովակ:
Խախտումների մասին արձանագրությունը ներկայացվել էր պարետատուն։
Այսօր արդեն ՀՀ պարետի N140-Ա որոշմամբ նշված մանկապարտեզի գործունեությունը կասեցվել է 5 օրով :
ՀՀ կրթության տեսչական մարմնի ամենօրյա ստուգայցերը մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում շարունակվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:

