Logo

«Marvel»-ն արգելել է իր նոր խաղի վերաբերյալ բացասական արտահայտվել, ապա ներողություն է խնդրել նման դիրքորոշման համար

23:13 / 27.05.2024Լուրեր
null

«Marvel Rivals»-ի նոր խաղի թեստային տարբերակն արդեն փորձարկվել է: Ընկերությունը, սակայն, մինչև խաղալը փորձարկողներին խնդրել է ստորագրել մի կետ, ըստ որի՝ խաղից հետո նրանք չպետք է բացասական արտահայտվեն «Marvel»-ի նոր արտադրանքի մասին: Այս ամենն առաջացրել է օգտատերերի դժգոհությունը: «Ցավում ենք չափազանց սահմանափակ պայմանների պատճառով առաջացած շփոթության, կասկածի և հիասթափության համար: Ներողություն ենք խնդրում այն կասկածների համար, որոնք առաջացել են այս պայմանների սխալ հաղորդման հետևանքով: Մենք ակտիվորեն խրախուսում ենք բոլորին կիսվել իրենց անկեղծ մտքերով, առաջարկություններով և քննադատություններով», - ասվում է «Marvel Rivals»-ի թվիթերյան գրամռման մեջ:

Խաղը մշակել է չինական խաղային հսկա «NetEase» ընկերությունը՝ «Marvel Games»-ի հետ համատեղ:

fastnews-ads-banner