Tesla-ի բաժնետերերը կոչ են անում դատարանին ստիպել Իլոն Մասկին փոխհատուցում վճարել 13 միլիարդ դոլարի չափով, հայտնում է Reuters-ը։
Բաժնետերերը՝ կենսաթոշակային հիմնադրամները և ակտիվների կառավարիչները, ենթադրում են, որ Մասկը ճնշում է գործադրել Tesla-ի տնօրենների խորհրդի վրա՝ հավանություն տալու խնդրահարույց SolarCity-ի հետ գործարքին, որում նա խոշոր բաժնետեր է: Գործարքի շրջանակներում վճարումը կատարվել է միայն բաժնետոմսերով՝ առանց կանխիկի: 2016 թվականին գումարը գնահատվում էր 2.6 միլիարդ դոլար, սակայն Tesla-ի բաժնետոմսերը, որոնք գործարքի մաս էին կազմում, այդ ժամանակվանից ի վեր կտրուկ աճել են: Այժմ հայցվորները ցանկանում են, որ Մասկը վերադարձնի Tesla-ի ստացած բաժնետոմսերը, որոնք ներկայումս կազմում են մոտ 13 մլրդ դոլար։
SolarCity-ի հիմնական ծառայությունները ներառում են արևային էներգիայի համակարգերի նախագծում, ֆինանսավորում և տեղադրում: