Ամերիկյան Meta ընկերության աջակցությամբ, StopNCII.org-ը բացել է մասնագիտացված միջազգային հարթակ՝ պայքարելու սոցիալական ցանցերում օգտատերերի ինտիմ լուսանկարների՝ առանց իրենց թույլտվության և համաձայնության հանրային տիրույթում հայտնվելու բովանդակության փոխանակման դեմ: Այս մասին ասվում է Meta կայքում։
StopNCII.org հարթակը մշակել է բրիտանական Revenge Porn Helpline ընկերությունը։ NCII հապավումը նշանակում է ինտիմ պատկերների փոխանակում առանց համաձայնության: Հարթակի գործարկմանն աջակցել են աշխարհի 50 հասարակական կազմակերպություններ։
Մարդիկ, որոնց անպարկեշտ լուսանկարները տարածվել են Facebook-ում կամ Instagram-ում, կարող են հայց ներկայացնել StopNCII.org-ին, որպեսզի ընկերությունը կարողանա գտնել դրանց բոլոր պատճենները, այնուհետև ջնջել դրանք:

