Logo

Մեծ Բրիտանիան երկրորդ տեղում է ընկերությունների ղեկավար կանանց թվով․ ո՞ր երկիրն է առաջինը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:06 / 28.02.2023LIFETECH
null

Մեծ Բրիտանիան միայն Ֆրանսիային Է զիջում երկրի առաջատար ընկերությունների տնօրենների խորհրդում ընդգրկված կանանց թվով: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Լոնդոնի ֆոնդային բորսայի տվյալները։

Լոնդոնի ֆոնդային բորսայում իրենց բաժնետոմսերը ներկայացնող 350 խոշորագույն բրիտանական ընկերությունների ղեկավար կազմում կանանց բաժինը 2022 թ.-ին աճել է գրեթե 3%-ով՝ հասնելով 40,2%-ի:

Ավելի վաղ Միացյալ Թագավորությունում նախատեսում էին 40 %-ի նշաձողին հասնել մինչև 2025 թ.-ը։

11 տարի առաջ կանայք կազմում էին Մեծ Բրիտանիայի ընկերությունների տնօրենների խորհրդի անդամների 9,5%-ը։ Բրիտանիայի Արտաքին առևտրի նախարար, Առևտրի խորհրդի նախագահ, Կանանց և իրավահավասարության հարցերով նախարար Քեմի Բեյդնոքը բիզնեսի ներկայացուցիչներին հորդորել Է չթուլացնել առաջատար պաշտոններում և տնօրենների խորհուրդներում հավասարակշռություն ապահովելու համար կանանց ներգրավման տեմպերը:

Միևնույն ժամանակ Reuters-ը հիշեցնում է, որ ի տարբերություն Բելգիայի և Ֆրանսիայի՝ Մեծ Բրիտանիայում չի գործում պարտադիր քվոտային համակարգ՝ ղեկավար կազմում կանանց ընգդրկելու առումով: Ֆրանսիայում կանանց պարտադիր ներգրավվածության բաժնեչափը 40% է, ինչը սահմանվել Է 2017թ.-ին:

fastnews-ads-banner