Ամերիկյան մանրածախ առևտրի հսկա Amazon-ն իր տեխնոլոգիաներն է ներկայացրել Եվրոպայի մրցակիցներին: Sainsbury’s-ը` Մեծ Բրիտանիայի երկրորդ խոշոր մթերային ցանցը, պատրաստվում է բացել իր առաջին ինքնուրույն խանութի դռները, որն օգտագործում է Amazon-ի վերջին AI ալգորիթմները:
Sainsbury-ի՝ առանց դրամարկղերի կամ անձնակազմի առաջին խանութը գտնվում է Հոլբերն փողոցում: Sainsbury’s-ը մտադիր է այս ամսվա վերջին գործարկել մթերային սուպերմարկետը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այս տարվա նոյեմբերի 29-ին Լոնդոնի առաջին խանութը բաց կլինի:
Նոր սուպերմարկետն օգտագործում է բարձր լուծաչափով տեսախցիկներ՝ ներկառուցված արհեստական ինտելեկտի ալգորիթմներով, որոնք վերլուծում են ապրանքների և այցելուների մասին տեղեկատվությունը։ Հաճախորդներն ինքնուրույն են ընտրելու իրենց անհրաժեշտ ապրանքները: Վճարումը կիրականացվի ավտոմատ կերպով խանութից դուրս գալու պահից: Ընկերությունն ընդգծում է, որ իրենց համակարգը չի օգտագործում դեմքի ճանաչման տեխնոլոգիա, չի փոխանցում հաճախորդների տվյալները երրորդ կողմերին և պահպանում է տեսախցիկների կողմից արձանագրված տեղեկատվությունն ընդամենը 30 օր։
Տեխնիկական տեսանկյունից Sainsbury-ի լուծումը նման է Amazon Go խանութներին, որոնցից առաջինը բացվել էր ԱՄՆ-ում 2018 թվականին։