Ամենաանդուրը գոլьֆիկների պահն էր: Գուլպաներով ներկայնալ դպրոցի կազմակերպած, երկու ամիս պարապած մայիսմեկյան շքերթին ազգային դավաճանություն էր, գուլպան համամյութենական մակարդակի խայտառակություն, գուլպան՝ выговор в личное дело էր:
Ու #8 դպրոցի վերջին դասարանների սպիտակ գոլֆիկներով այլևս կրծկեղ աղջիկները մայիսի մեկի լուսադեմին Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկում սպասում էինք պանծալի պահին՝ երբ ենք հասնելու հրապարակ ու տրիբունայի մոտ մեկ մարդու պես ծածանելու մեր ձեռքի եղածները:
Ամենաբոյովին, ինձ այսինքն բաժին էր հասնում ծանր բեռ՝ պատվավոր դրոշը, միջին հասակավորներին՝ եզդու գույների թղթից ծաղիկներով զարդարած օղակներ:
Էդ ծաղիկները մենք էինք կտրում ու սոսնձում, եթե բախտներս բերեր մաթեմաթիկայի դասի հաշվին նաև: «Смерть» մականունով ուսմասվար Կլարա Մեֆոդիևնան՝ արճիճը հայաքում ու պողպատը ձայնի մեջ հարյուերորդ անգամ փորձ էր անում:
И так, в последний раз- Слава Труду!Слава КПСС! Ура!!!!
Մեր գոլֆիակավոր նախիրի ձայնի անհավես ինտոնացիայից Смерть-ը գազազում ու աշխարհի սպառնալիքներն էր շաղում: Մայիսի 2-ին դպրոցի կեսը դասի չէր գալիս: Հիվանդ էինք: Մեղավորը՝ գոլֆիկներն էին: Գոլֆիկն ու պաթոսը իմ հուշերում նույնացվում են:

